ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԻ ԵՐԿՐՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին վստահություն արտահայտելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը լրացուցիչ լարվածություն կստեղծի երկրում: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` դատարանները, այդ թվում նաեւ Սահմանադրական դատարանը, կոչված են վերջ դնել վիճելի գործերին, այլ ոչ թե լրացուցիչ հարցերի առիթ հանդիսանալ: Ռ. Քոչարյանը նշել է, որ ՍԴ անդամները կարող էին տվյալ հարցի կապակցությամբ իրենց կարծիքը գրավոր տեսքով ուղարկել նախագահի աշխատակազմ կամ խորհրդարան, եւ ոչ թե արտահայտեին իրենց դատավճռում: «Ընտրություններն` ըստ էության բաժանում են բնակչությունը երկու մասի` կողմ եւ դեմ, եւ դրանից հետո միշտ ինչ որ լարվածություն է ստեղծվում, որն անցնում է միայն որոշակի ժամանակահատվածում»,- հայտնել է Ռ. Քոչարյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է անցած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հայցը` միաժամանակ իր դատավճռում առաջարկություն մտցնելով` տարվա ընթացքում նախագահի հանդեպ վստահություն արտահայտելու վերաբերյալ հանրահավաք անցկացնել:
 Ուշագրավ
---