Ռուբեն Մելքոնյան. Հայաստանը պետք է օգտագործի Թուրքիայի ներողությունը Դերսիմի համար տեղեկատվական պատերազմում![]() 28 նոյեմբերի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, Հայաստանը պետք է օգտագործի Թուրքիայի ներողությունը Դերսիմի համար տեղեկատվական պատերազմում: Ինչպես Երևանում լրագրողներին է հայտարարել փորձագետ Ռուբեն Մելքոնյանը, Էրդողանն անգիտակցաբար և անուղղակի կերպով ներողություն խնդրեց նաև այդ իրադարձությունների ժամանակ սպանված հայերի համար, թեև հայտարարեց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար: Հայ փորձագետը նշել է, որ վերջերս Էրդողանը հայտարարել է, թե «իրեն պետք չէ կապել հայկական խնդրի հետ և որ նա երբեք չի կարողանա ներողություն խնդրել հայերից»: Մելքոնյանը նշել է նաև, որ Թուրքիայում ընթացող տեղեկատվական պատերազմում Հայաստանն արդեն մի շարք հաջողություններ է արձանագրել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե պահանջվի, ապա նա ներողություն կխնդրի Դերսիմի ջարդերի համար: Նա մեղադրել է ջարդերի կազմակերպման մեջ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որն այն ժամանակ իշխանության գլուխ էր անցել: Թուրքական իշխանությունները արյան մեջ խեղդեցին Դերսիմի ապստամբությունը: Տարբեր տվյալներով, կոտորածների զոհ դարձավ մոտ 100 հազար մարդ: Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր, 1938թ. կրկին ցեղասպանության ենթարկվեցին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |