Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հակահայկական քարոզչության վրա

Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հակահայկական քարոզչության վրա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադարձան արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության եւ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորտը հանգամանալից քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցերը: Այս առումով նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասայական խտրականության քարոզչության վրա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---