ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԲԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Ես հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման կողմնակից եմ, եւ առանց որեւէ նախապայմանի: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Պատասխանելով Հայաստանի համար` հայ-թուրքական սահմանի բացման բացասական տնտեսական հետեւանքների հնարավորության մասին հարցին, նախարարը նշել է, որ եւ տնտեսական օրենքների, եւ մասնագետների մասով Հայաստանն անհամամետ լավ դրության մեջ է գտնվում: «Իսկ եթե դրան գումարենք նաեւ Հայաստանում արտադրվող համեմատաբար էժան էլեկտրաէներգիան, ապա անմրցունակության մասին խոսելն ավելորդ է: Վստահ եմ, որ այդ մրցակցությունում մենք միայն կշահենք»,- ասել է նա: Ս. Սարգսյանի խոսքերով` Հայաստանի տնտեսության ամենամեծ խնդիրը տրանսպորտային բաղադրիչն է: Այդ պատճառով Հայաստանն ընտրել է չնչին տրանսպորտային բաղադրիչով ապրանքների արտադրության ուղղություն, նշել է նախարարը:
 Ուշագրավ
---