Մեծ Բրիտանիան հետաքրքրվել է Հայաստանի «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությամբ

PanARMENIAN.Net -

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենն այսօր այցելեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցավ կուսակցության ղեկավարության հետ, հաղորդում է կուսակցության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակի, ժողովրդավարության մակարդակի, արտաքին հարաբերությունների հիմնախնդիրները:

Փոխդեսպանը կարևորելով «Ազատ Դեմոկրատների» հետ հանդիպումը` նշեց, որ կուսակցության շուրջ հետաքրքրության մթնոլորտ է ձևավորվել, որի համատեքստում առանձնահատուկ հնչեղություն են ստանում այն ծրագրերը, որոնք ներկայացնում է կուսակցությունը:

Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորված իրավիճակը թելադրում է հասարակության հստակ կողմնորոշման անհրաժեշտությունը զարգացման հեռանկարների առումով:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում բրիտանական դեսպանատան Քաղաքական և ծրագրերի գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը և կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---