«SYSTEM OF A DOWN» ՌՈՔ-ԽՈՒՄԲԸ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՍՆԵԼ ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ամերիկյան «System Of a Down» հայտնի ռոք-խումբն իր երկրպագուներին կոչ է արել հասնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, խմբի ղեկավար Սերժ Թանկյանը հանդես է եկել հատուկ ուղերձով, որտեղ կոչ է արել իր հարյուր հազարավոր ունկընդիրներին դիմել Սենատի մեծամասնության ղեկավար Բիլլ Ֆրիսթին եւ Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Դեննիս Հասթերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը Կոնգրեսի օրակարգում ընդգրկելու խնդրանքով: Նշենք, որ «System Of a Down» խումբը 2003 թվականին առաջադրվել էր «Grammy» հեղինակավոր մրցանակի` «Լավագույն հարդ-ռոք խումբ» մրցակարգում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---