ACBA-CREDIT AGRICOLE BANK-ը արտոնյալ ծրագրով վարկավորել է Հայաստանի մոտավորապես 15 հազար ֆերմերային տնտեսություն

ACBA-CREDIT AGRICOLE BANK-ը արտոնյալ ծրագրով վարկավորել է Հայաստանի մոտավորապես 15 հազար ֆերմերային տնտեսություն

PanARMENIAN.Net - Կառավարության արտոնյալ գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրով ACBA-CREDIT AGRICOLE BANK-ը վարկավորել է Հայաստանի մոտ 15 հազար ֆերմերային տնտեսություն: Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը :

Նա հիշեցրել է, որ ըստ ծրագրի երկու՝ գարնանային և աշնանային փուլերի, տեղաբաշխվել է 7.5 մլրդ դրամ: «Մեր բանկին բաժին հասավ 95%, չնայած, որ ծրագրին մասնակցում էին 4-5 բանկ»,- հավելել է նա:

Հայաստանի կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարվա ապրիլի 1-ից տրամադրվում են արտոնյալ վարկեր: Տրամադրվող արտոնյալ գյուղատնտեսական վարկերի առավելագույն քանակը 3 մլն դրամ է, վարկային տոկոսադրույքը՝ տարեկան 14% (4-6 տոկոսը կկազմեն պետական սուբսիդիաները) 6-ամսյա արտոնյալ ժամկետով, մինչև 2 տարի մարման ժամկետով՝ առանց վաղաժամ մարման համար վճարների և տուգանքների:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---