Սերժ Սմեսով. Չի բացառվում, որ ապագայում ՀՀ քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան այցելել ԵՄ ցանկացած երկիր![]() 1 դեկտեմբերի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Երևանում կայացավ «Եվրոպական հարևանության քաղաքականությունը՝ համագործակցություն հանուն բարգավաճման, կայունության անվտանգության ու անվտանգության. տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնություններ» թեմայով համաժողով: Ինչպես լրագրողներին է հայտնել ԵՄ փորձագետ, Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպան, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովը, Հայաստանը բավականին մեծ ներուժ ունի Եվրոպային միանալու համար: «Հայաստանն իրոք շատ հետաքրքրված է այդ գործընթացով, և մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այդ գործընթացն իրական դարձնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը կարող է գրանցել այդ ուղղությամբ լուրջ առաջխաղացում: Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ անդամ-երկրների միջև վիզային ռեժիմի պարզեցմանը՝ Սմեսովն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ համապատասխան համաձայնության կհասնեն: «Ապագայում չի բացառվում, որ մուտքի արտոնագրերի ռեժիմը կվերանա և Հայաստանի քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան այցելել ԵՄ ցանկացած երկիր»,- ասել է նա, հավելելով, որ դեռ շատ անելիք կա դա իրականություն դարձնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |