Սերժ Սմեսով. Չի բացառվում, որ ապագայում ՀՀ քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան այցելել ԵՄ ցանկացած երկիր

Սերժ Սմեսով. Չի բացառվում, որ ապագայում ՀՀ քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան այցելել ԵՄ ցանկացած երկիր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Երևանում կայացավ «Եվրոպական հարևանության քաղաքականությունը՝ համագործակցություն հանուն բարգավաճման, կայունության անվտանգության ու անվտանգության. տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնություններ» թեմայով համաժողով: Ինչպես լրագրողներին է հայտնել ԵՄ փորձագետ, Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպան, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովը, Հայաստանը բավականին մեծ ներուժ ունի Եվրոպային միանալու համար: «Հայաստանն իրոք շատ հետաքրքրված է այդ գործընթացով, և մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այդ գործընթացն իրական դարձնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը կարող է գրանցել այդ ուղղությամբ լուրջ առաջխաղացում:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ անդամ-երկրների միջև վիզային ռեժիմի պարզեցմանը՝ Սմեսովն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ համապատասխան համաձայնության կհասնեն: «Ապագայում չի բացառվում, որ մուտքի արտոնագրերի ռեժիմը կվերանա և Հայաստանի քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան այցելել ԵՄ ցանկացած երկիր»,- ասել է նա, հավելելով, որ դեռ շատ անելիք կա դա իրականություն դարձնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---