Հայաստանը մտադիր է մինչև 2020թ. արտահանման ծավալները հասցնել 5 մլրդ դոլարի

Հայաստանը մտադիր է մինչև 2020թ. արտահանման ծավալները հասցնել 5 մլրդ դոլարի

PanARMENIAN.Net - Արտահանմանն ուղղված Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականությունը բխում է այն իրողություններից, որոնք այսօր բնորոշ են երկրի տնտեսությանը դրական մակրոտնտեսական ցուցանիշների բազայի վրա: Այդ մասին դեկտեմբերի 2-ին ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր այդ փաստաթղթի ներկայացմանը լայն հանրությանը, որը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը: Ըստ նրա, «թիվ մեկ» խնդիրը երկրի համար արտահանման ծավալների ավելացումն է, հաշվի առնելով այն, որ համաշխարհային շուկայում շատ դժվար է մրցակցելը: «Այն, ինչ մենք կներկայացնենք, հիմնված է պետություն- մասնավոր հատված համագործակցության վրա»,-հավելել է նա: Այսօրվա դրությամբ արտահանման ծավալները Հայաստանում կազմում են 1,7 մլրդ դոլար, նախատեսվում է, որ այդ քաղաքականության իրականացման շրջանակներում մինչ 2015թ. ծավալները կհասնեն 3-3,5 մլրդ դոլարի, իսկ մինչ 2020թ.՝ 5-5,5 մլրդ դոլարի:

Նա կարևորել է այն, որ ուշադրություն կդարձվի ոչ հումքային ապրանքների քանակի ավելացմանն արտահանման ընդհանուր ծավակում, որն այժմ կազմում է շուրջ 46 տոկոս, 2015թ. այն կհասնի 50-55 տոկոսի, իսկ 2020թ.՝ 60-65 տոկոսի: « Հայաստանի զարգացման համեմատական առավելությունը պետք է դառնա մտավոր ներուժը»,-ասել է ՀՀԿ խմբակցության անդամը:

Դեկտեմբերի 4-ին Թումո կենտրոնում տեղի կունենա Արտահանմանն ուղղված Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականության հանրային քննարկումը, վարչապետի, պետկառույցների, գործարարների և քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, փաստաթուղթը ներառում է 11 առավել հեռանկարային ճյուղեր: Առաջիկա միջոցառմանը կներկայացվեն առաջին երեք ճյուղերը՝ ճշգրիտ սարքեր, դեղագործություն և սննդարդյունաբերություն, հիմնականում, կոնյակագործություն և գինեգործություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---