Բրաուզերների համաշխարհային շուկայում առաջատար է մնում Internet Explorer-ը![]() 2 դեկտեմբերի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ երեք տարվա մեջ Google-ի Chrome վեբ-բրաուզերն առաջ է անցել Firefox-ին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը որպես ամենաճանաչված բրաուզեր։ Բրաուզերների համաշխարհային շուկայում Chrome-ին պատկանում է շուկայի 25.69%-ը, իսկ Firefox-ին շատ քիչ տարբերությամբ՝ 25.23%-ը։ Այս հաշվարկը կատարել է StatCounter վիճակագրական ընկերությունը, գրում է ReadWriteWeb.com-ը։ Chrome բրաուզերն առաջին անգամ թողարկվել է 2008-ին, իսկ Firefox-ը նրանից 4 տարի ավելի վաղ։ Chrome-ը երեք տարում կարողացավ հասնել ամենաարագ բրաուզերի կարգավիճակին։ Սակայն, իհարկե մինչ օրս առաջատարը բրաուզերների շուկայում շարունակում է մնալ Microsoft-ի Internet Explorer-ը։ Internet Explorer 9-ը այժմ համարվում է ամենաշատ օգտագործվողը Windows 7 օպերացիոն համակարգում։ Կան հազարավոր համակարգիչներ, որ դեռ աշխատում են Windows XP և անգամ օգտագործում են հին Internet Explorer 6 տարբերակը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |