Ջոն Հեֆֆերն. 2012-2013թթ. ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի և աշխարհում նրա վարկանիշի համար

Ջոն Հեֆֆերն. 2012-2013թթ. ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի և աշխարհում նրա վարկանիշի համար

PanARMENIAN.Net - «2012-2013թթ. ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի և աշխարհում նրա վարկանիշի համար »,- Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նրա խոսքով` ինքն ընդամենը վեց շաբաթ է զբաղեցնում պաշտոնը և մտադիր է հանդիպել բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի համակողմանի կարծիք կազմի երկրում ներքաղաքական իրադրության մասին: «Չնայած, որ բոլորը ընտրությունների անցկացման ճանապարհին դժվարություններ և մարտահրավերներ են տեսնում, բոլորը համակարծիք են, որ առաջիկա ընտրությունները պետք է որքան հնարավոր է թափանցիկ և արդար լինեն»,- ասել է նա: Այս կապակցությամբ դեսպանը հավելել է, որ կառավարության և այլ շրջանակների ներկայացուցիչների հետ մշտապես քննարկվում է մեկ հարց` ԶԼՄ ազատությունը: «Կարևոր է, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն, և բոլոր քաղաքական ուժերը հասանելի լինեն ԶԼՄ համար»,- հավելել է նա:

2012 և 2013թթ. Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

 Ուշագրավ
---