Armnet Conference 2011. 2 տարում բջջայիններով որոնումների քանակն աճել է հինգ անգամ, նշում է Վիդյաևը 3 դեկտեմբերի 2011 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Armnet կոնֆերանս 2011-ին Google ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը հանդես եկավ «Մոբիլիզացրու քո բիզնեսը» շնորհանդեսով: Նրա խոսքով, վերջին երկու տարում հինգ անգամ մեծացել է բջջայիններով որոնումների քանակը, ինչը բիզնեսի համար շատ լավ հնարավորություն է գովազդելու որոնողական համակարգերում իրենց արտադրանքը: «Բջջային օգտագործողների թիվն ավելանում է՝ չորս գործոնների նպաստմամբ: Ինտերնետը դառնում է ավելի մատչելի, բարձրանում է դրան զուգահեռ ինտերնետի արագությունը, բջջային սարքերն են ավելի հզորանում և միևնույն ժամանակ մատչելի դառնում»,-ասաց Ստանիսլավ Վիդյաևը և հավելեց, որ ըստ Liveinternet.ru վիճակագրական պորտալի տվյալներով Հայաստանում ինտերնետ օգտագործողների 77%-ն օգտվում է բջջային ինտերնետից: Ըստ նրա, մարդիկ մատչելի ինտերնետի դեպքում ավելի հաճախ են ստուգում սոցիալական կայքերում իրենց էջերը: Նա նաև պատմեց Ռուսաստանում անցկացված ուսումնասիրության մասին, ըստ որի բջջային ինտերնետ օգտագործողների 50% օգտագործում է սմարթֆոն գնումների ժամանակ, իսկ 39%-ը տեղեկություններ է փնտրում ապրանքի մասին գնումը օֆլայն կատարելու համար: Ստանիսլավ Վիդյաևը ներկայացրեց Google Analytics-ի մի քանի գործիքներ, խոսեց բիզնեսի համար կարևոր վիճակագրական թարգետավորման ֆունկցիաների մասին: Armnet կոնֆերանս 2011-ը շարունակվում է: Կոնֆերանսի խորագիրն է նորագույն միտումներ. ամպային տեխնոլոգիաներ և շարժական ինտերնետ։ Armnet 2011 կոնֆերանսի հետ միաժամանակ ընթանում է նաև «Start-up Weekend Yerevan» նորարար գաղափար-նախագծերի մրցույթը, որին մասնակցում են 11 թիմ: Իսկ երեկոյան կկայանա Armnet Awards 2011 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն հայկական ինտերնետի լավագույն կայքերը՝ 8 անվանակարգերում: Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |