Բնության պահպանությունը պետք է սկսել ծխախոտի ու խորովածի մնացորդները դուրս չնետելուց

Բնության պահպանությունը պետք է սկսել ծխախոտի ու խորովածի մնացորդները դուրս չնետելուց

PanARMENIAN.Net - Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագիրն այսօր կազմակերպել էր Անտառի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը նշեց, որ լինելով քրիստոնյաներ` պետք է սիրենք ու գնահատենք անտառը, յուրաքանչյուր ծառն ու թուփը:

«Այսօր մեզ հասած անտառատարածքների պահպանման խնդիր պետք է դնենք մեր առջև: Նախկինում Հայաստանի տարածքի 30-40 տոկոսը եղել է անտառածածկ, իսկ սյժմ միայն 12 տոկոսն է»,- ասաց Զիրոյանը` հավելելով, որ 21-րդ դարը հռչակված է անտառաստեղծման դար, և հույս հայտնեց, որ մինչև դարավերջ Հայաստանը կկրկնապատկի իր անտառների տարածքը: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նշեց, որ 2011 թվականը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է Անտառների միջազգային տարի: Նա դահլիճում ներկա երեխաներին խորհուրդ տվեց բնության պահպանությունը սկսել մանրուքներից: Օրինակ` հորդորել հայրիկներին ծխախոտի կամ խորովածի մնացորդները դուրս չնետել:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին «Բնապահպանական կրթության կարևորությունը» ներկայացումը, «Հայաստանի անտառների կենսաբազմազանության ուսումնասիրությունը» ֆիլմը, «Անտառների կենսաբազմազանությունը» թատերական ներկայացումը: Տեղի ունեցավ նաև «Անտառներն արժեքավոր էկոհամակարգեր են» մրցույթին դպրոցների և էկո-ակումբների կողմից ներկայացված լավագույն աշխատանքների հաղթողների հանդիսավոր պարգևատրման արարողությունը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---