Ա.Աժուբալիսը մեծ հաջողություն է համարում, որ 8-ամյա դադարից հետո ԵԱՀԿ/ԺՄԻԳ առաքելությունը հետևել է ՌԴ ընտրություններին

Ա.Աժուբալիսը մեծ հաջողություն է համարում, որ 8-ամյա դադարից հետո ԵԱՀԿ/ԺՄԻԳ առաքելությունը հետևել է ՌԴ ընտրություններին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից, որտեղ դեկտեմբերի 6-ին կմեկնարկի ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների 18-րդ նիստը, նիստին նախորդող մամլո ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը հայտարարել է, որ մեծ հաջողություն կարելի է համարել նաև այն, որ 8-ամյա ընդմիջումից հետո ԵԱՀԿ/ԺՄԻԳ առաքելությունը հետևել է ՌԴ ընտրություններին: «Ես չեմ կարող մեկնաբանել ընտրությունների արդյունքները, քանի որ դեռևս պատրաստ չէ դիտորդական առաքելության զեկույցը: Իսկ դիտորդների զեկույցը կհրատարակվի 2 ամիսից»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված՝ ընդգծելով այնուամենայնիվ որոշ թերությունների առկայությունը, մասնակվորապես, ԶԼՄ-ների ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---