ՏԿՆ-ն կարող է վերանայել կամ լուծարել «Հայփոստի» հետ կնքված պայմանագիրը

ՏԿՆ-ն կարող է վերանայել կամ լուծարել «Հայփոստի» հետ կնքված պայմանագիրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը ստորագրել են 2006թ.-ին կնքված պայմանագրի գործողության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին Հավատարմագրային կառավարման պայմանագիր:

ՏԿՆ-ից հայտնում են, որ «Հայփոստ»-ի կողմից նախատեսված ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել, մասնավորապես կառավարման 5 տարիների ընթացքում 250 փոստային բաժանմունքներից վերանորոգվել են ընդամենը 84-ը, ներդրվել է ունիվերսալ ծառայությունների մի մասը: Ըստ նախարարի, կատարված աշխատանքները բավարար չեն փոստային նորմալ ծառայությունների մատուցման համար:

Վարդանյանն առաջարկել է փոխել կառավարման ձևը, ինչը հնարավորություն կտա նոր պայմանագրով ներդրումներ կատարել ոչ միայն «Հայփոստ»-ի շահույթի, այլև նոր ներդրումների հաշվին, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ արդիական փոստ` վերանորոգված բաժանմունքներով, ունիվերսալ ծառայությունների ամբողջ ցանկով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ և նոր կադրերի համալրմամբ, հակառակ դեպքում կքննարկվի պայամանագրի կամ վերանայման, կամ` լուծման հարցը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---