ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱՊՀ-ՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ԱՊՀ տարածքում միասնական պաշտպանական համալիրների ստեղծման օգտին: «Նման ինտեգրված ենթակառույցի ստեղծումը թույլ կտա օպտիմալացնել պաշտպանության համար ֆինանսական եւ նյութական ծախսերը»,- ընդգծել է նա` հանդես գալով ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Անհրաժեշտ է օպտիմալացնել պաշտպանական նպատակներով ծախսերը: Մեր երկրների պաշտապանական ներուժը կախված կլինի այն բանից, թե որքան արդյունավետ մենք կանենք դա»,- ասել է Վ.Պուտինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---