ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԻԺՆԻ ՆՈՎՈԳՈՐՈԴ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Նիժնի Նովգորոդի պետֆիլհարմոնիայում տեղի է ունենում «Հայաստանի բարեկամներին» անվանումով երեկո` նվիրված Սպիտակի երկրաշարժի 15-ամյակին: Նշենք, որ երկրաշարժի զոհերի թվում եղել են նաեւ նիժեգորոդցիներ: Ինչպես տեղեկացնում է «Պրիվոլժյե» տեղեկատվական գործակալությունը, երեկոյին հրավիրված են մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, փրկարարներ, զինծառայողներ, բուժաշխատողներ եւ շինարարներ, որոնք զգալի օգնություն են ցուցաբերել հայ ժողովրդին: Միջոցառմանը կմեծարվեն այն նիժեգորոդցիները, որոնք այն դժվար օրերին մեկնել էին Հայաստան եւ սատարել մարդկանց դժբախտությունը հաղթահարելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---