ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում բացվել է անվճար Wi-Fi անկյուն

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում բացվել է անվճար Wi-Fi անկյուն

PanARMENIAN.Net - Orange-ը համագործակցության ծրագիր է սկսում ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ: Համալսարանների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երևանցիները», -նշել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել նաև անվճար Wi-Fi անկյան պաշտոնական բացումը, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց անվճար Orange wi-fi ինտերնետից:

Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 15 ուսանողների ուսման վարձի մարմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---