Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրամիության հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության անցկացմանը

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրամիության հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության անցկացմանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ներկա դրությամբ Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում աշխարհի գրեթե 40 երկրների հետ: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության անցկացմանը:

Երկխոսությունը, որը ներկայացված էր նաև փորձագիտական մակարդակով, անցավ բարեկամական, բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Հայաստանի և ԵՄ պատվիրակությունները քննարկեցին մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

Երկխոսությունը նաև հնարավորություն տվեց մտքեր փոխանակելու Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների վիճակի շուրջ: Հայաստանը և ԵՄ համաձայնեցին մարդու իրավունքների շուրջ երկխոսության հաջորդ հանդիպումից առաջ կազմակերպել սեմինար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---