ԱԺ-ն չի ընդունել կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ առաջարկը

ԱԺ-ն չի ընդունել կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ առաջարկը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի ընդունել ՀՅԴ խմբակցության՝ կառավարությանը 2008-2012թթ. ծրագիրը չկատարելու համար անվստահություն հայտնելու առաջարկը:

Դաշնակցության առաջարկության օգտին է քվեարկել 13 պատգամավոր, իսկ դեմ՝ 48, 4-ը ձեռնպահ են մնացել:

ՀՅԴ խմբակցությունը նախապատրաստել էր որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիտարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: «Պետք է անվստահություն հայտնել այն կառավարությանը, որը տարիներ շարունակ չի կարողասնում հասենլ 2008-12թթ. ծրագրում ամրագրված ցուցանիշների ու նպատակների իրագործմանը»,-հայտարարել էր խորհրդարանում ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---