Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեներից մեկի բյուրոյի փոխնախագահ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեներից մեկի բյուրոյի փոխնախագահ

PanARMENIAN.Net - 2011 թ. դեկտեմբերի 5-7-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի 5-րդ նիստը: Նիստին մասնակցում էին 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միացած անդամ երկրները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանը ընտրվեց կոմիտեի բյուրոյի փոխնախագահ և որպես 2012 թ. հիմնական զեկուցող հանդես կգա ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության փորձագետ Արտաշես Առաքելյանը, հայտնում է մշակույթի նախարարությունը:

Միջկառավարական կոմիտեն ստեղծվել և գործում է 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հիման վրա, որին Հայաստանը միացել է 2007 թ: Հայաստանը վերոնշյալ կոմիտեի անդամ է 4 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---