Միշել Սուլեյման. Ղարաբաղյան հարցը պետք է հանգուցալուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա

Միշել Սուլեյման. Ղարաբաղյան հարցը պետք է հանգուցալուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցը պետք է հանգուցալուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:

Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Լիբանանի դիրքորոշման մասին հարցին՝ Սուլեյմանը նշել է.«Լիբանանի դիրքորոշումն անփոփոխ է: Ադրբեջանը փորձեց այս հարցը քննարկման դնել Իսլամական կոնֆերանսի երկրների նիստում, սակայն, մենք միշտ դեմ ենք եղել նման կազմակերպություններում Հայաստանին դատապարտող որոշումների կայացմանը»: Ըստ Լիբանանի նախագահի, ԵԱՀԿ ՄԽ-ն, ինչպես նաև գերտերությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն աշխարհում խաղաղության հաստատման համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի շրջանակներում Սուլեյմանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակներում արդեն իսկ ստորագրվել է 7 համաձայնագիր 7 ոլորտներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---