Րաֆֆի Մովսիսյան. Նարեգ Հարությունյանի կալանքի թիրախը բիզնեսն է, ոչ թե «Նարեկացի» արվեստի միությունը

Րաֆֆի Մովսիսյան. Նարեգ Հարությունյանի կալանքի թիրախը բիզնեսն է, ոչ թե «Նարեկացի» արվեստի միությունը

PanARMENIAN.Net - «Նարեկացի» արվեստի միության կապը Նարեգ Հարությունյանի կալանքի հետ այնքանով է, որ նա հանդիսանում է միության հիմնադիրը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ թիրախը ոչ թե միությունն է, այլ Հարությունյանի բիզնեսը, որին ուզում են տիրանալ: Մովսիսյանը դիտավորյալ է համարում նաև ղեկավարին ուրբաթ օրով կալանոլու փաստը, քանի որ առջևում ոչ աշխատանքային օրեր են: Մովսիսյանը Հարությունյանի կալանքը համարում է պետության կողմից սփյուռքահայերի բիզնեսին տիրանալու հերթական քայլ: Այնուամենայնիվ միությունը քայլեր է ձեռնարկում` միության հիմնադրին օգնելու համար: Արդեն հավաքվել է 300 արվեստագետների ստորագրություն` ի պաշտպանություն Նարեգ Հարությունյանի: Միության գրասենյակում բոլոր ցանկացողները նույնպես կարող են թողնել իրենց ստորագրությունները: Մովսիսյանը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում հանրային ակցիաներ էլ կկազմակերպվեն:

2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:Վերոհիշյալ անձանց հանցավոր գործողություններով պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Ըստ գործի, Նարեգ Կարապետի Հարթունյանը «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ղեկավարել է հիշյալ ընկերության գործունեությունը և այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց: Նա պետք է կալանքի տակ մնա 2 ամիս:

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) հիմնադրվել է 2002թ-ին ԱՄՆ-ում և ունի մասնաճյուղեր Երևանում ու Շուշիում: Կենտրոնը ծավալում է մշակութային, կրթական և հրատարակչական գործունեություն, այդ թվում`ցուցահանդեսներ, երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն, գրքերի շնորհանդեսներ, մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև գրքերի, ալբոմների, ձայնային ու պատկերային խտասալիկների հրատարակություն: Կենտրոնի բոլոր ծառայություններն իրականացվում են անվճար հիմունքներով: Ազատ է նաև անցկացվող բոլոր միջոցառումների մուտքը: «Նարեկացի» արվեստի միությունում ստեղծված են հաշմանդամների ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ պայմաններ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---