Ադամ Նիկոյան. Հայաստանում կան աշխատատեղեր, ուղղակի ոմանք չեն ցանկանում աշխատել մասնագիտությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում կան աշխատատեղեր, ուղղակի ոմանք չեն ցանկանում աշխատել մասնագիտությամբ: Այդ մասին Երևանում հայտարարել է «Էլիտ» կադրային կենտրոնի նախագահ Ադամ Նիկոյանը: Ըստ նրա, հենց այդ մարդիկ են արտագաղթում Հայաստանից: «Սակայն, ով ցանկանում է աշխատել, նա գտնում է աշխատանք, ով չի ցանկանում, կարող է ցանկացած պատճառ գտնել ու արդարանալու համար հայտարարում է, թե աշխատատեղեր չկան»,-նշել է նա:

Իր հերթին ընկերության գործադիր տնօրեն Լիանա Խաչատրյանը նշել է, որ մասնագիտական աշխատանքը, հատկապես սկսնակների համար, շատ ցածր է վարձատրվում, «ուստի երիտասարդները սկսում են այլ աշխատանք փնտրել, իսկ եթե չեն գտնում, լքում են երկիրը»,-նշել է նա: Նա նշել է, որ այսօր երիտասարդները հիմնականում ցանկանում են լինել վարորդներ կամ անվտանգության ծառայության աշխատակիցներ, ձգտելով թեթև և միաժամանակ նորմալ վարձատրվող աշխատանքի: Նա նշեց նաև, որ գործազուրկների մեծ մասը տղամարդիկ են, քանի որ նրանք բարձր վարձատրվող աշխատանք են փնտրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---