Լիբանանի նախագահը հետևողական կլինի Հայաստանում ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում

Լիբանանի նախագահը հետևողական կլինի Հայաստանում ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում

PanARMENIAN.Net - Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հրաժեշտի արարողությունը:

Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Լիբանանի նախագահի հետ հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ համոզվեց, որ երկու բարեկամ երկրներն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, խնդիրներ ու շփման եզրեր, նաև՝ այդ բարեկամությունը մշտապես ամրապնդելու պարտավորություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, Նախագահ Միշել Սուլեյմանի այցը Հայաստան՝ քայլ էր հենց այդ ուղղությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիբանանյան կողմը հետևողական կլինի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում, որի համար պատասխանատու բոլոր պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ կտրվեն: Միշել Սուլեյմանը ևս համոզվածությամբ ընդգծել է, որ իր պաշտոնական այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի ակտիվացնելու և ամրապնդելու գործում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---