Լույս է տեսել «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» պատկերագիրքը

Լույս է տեսել «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» պատկերագիրքը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա«Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստը» պատկերագրքի շնորհանդեսը և նրանում ներառված 36 ժամանակակից հայ արվեստագետների գործերի ցուցահանդեսի բացումը: Պատկերագիրքը տպագրվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ պատկերագրքի ստեղծումը հետապնդում է երեք նպատակ` ներկայացնել ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին, ներկայացնել նրանց միջազգային շուկայում և Հայաստանը ներկայացնել աշխարհին: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին:

Ցուցահանդեսի համադրող Լիլիթ Սարգսյանը խոսելով նկարիչների ընտրության մասին, ասաց, որ պատկերագրքում ընդգրկված են բացառապես հայաստանաբնակ և մեծամասամբ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:

Պատկերագրքի հեղինակն է իտալաբնակ լրագրող և արվեստի մեկնաբան Ասիեհ Լ. Նասսեհի Ջավանը:

Յուրաքանչյուր արվեստագետի համար պատկերագրքում հատկացված է 4 էջ` որից առաջինում նկարչի կենսագրականն է, մյուս երեք էջերում` մեկական կամ երկուական աշխատանքներն են: Այն լույս է տեսել 1000 օրինակով:

Պատկերագրքում ընդգրկված արվեստագետներն են` Անիտա Առաքելյանը, Արման Գրիգորյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Գևորգ Սարգսյանը (Ճալա), Գրիգոր Խաչատրյանը և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---