«Յունիբանկը» իրականացնում է կոբրենդինգային ծրագրեր «Յուքոմ» և ՌԵՍՈ” ընկերությունների հետ

«Յունիբանկը» իրականացնում է կոբրենդինգային ծրագրեր «Յուքոմ» և ՌԵՍՈ” ընկերությունների հետ

PanARMENIAN.Net - «U-Customers Partner» ծրագրի շրջանակներում «Յունիբանկ» ՓԲԸ-ն «Յուքոմ» ՍՊԸ-ի և «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է ակցիա, որի համաձայն գործընկեր-կազմակերպությունների հաճախորդներին տրամադրում է կոբրենդինգային քարտեր` վարկային գծերով: «Յուքոմ» և «ՌԵՍՈ» ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ արտոնություններ: Այսուհետ «Յուքոմ»-ի այն բաժանորդները, որոնք ձեռք են բերել «Յունիբանկի» ArCa Classic «UNIBANK–UCOM» կոբրենդինգային քարտը, «U! Net Starter» և “Triple Play Classic” ստանդարտ ինտերնետ փաթեթների առաջարկի հետ` որպես նվեր կստանան ևս 1մբ/վ արագությամբ ինտերնետային կապ: “Յուքոմ” ընկերությունը ArCa Classic «UNIBANK–UCOM» քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաև մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին և ակցիաներին, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

ArCa Classic «UNIBANK– RESO» կոբրենդինգային քարտը ձեռքբերած «ՌԵՍՈ» ընկերության ապահովադիրներին կտրամադրվի 5% զեղչ` ապահովագրական բոլոր ծառայությունների համար, բացառությամբ ԱՊՊԱ տեսակի: Կոբրենդինգային քարտերը «Յունիբանկը» կթողարկի հատուկ դիզայնով և հաճախորդների համար որպես նվեր` անվճար տարեկան սպասարկմամբ: Քարտերով տրամադրված վարկային միջոցները հաճախորդները կարող են օգտագործել սպառողական ցանկացած նպատակների համար: Վարկավորման պարտադիր պայման է բացասական վարկային պատմության բացակայությունը: Հակառակ դեպքում հաճախորդին տրամադրվում է միայն կոբրենդինգային քարտ` առանց վարկային գծի: ArCa Classic «UNIBANK – RESO» և ArCa Classic «UNIBANK –UCOM» քարտապաններին «Յունիբանկը» հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկում է բարձր տոկոսադրույք` 5% տարեկան, և հնարավորություն է ընձեռում էապես կրճատելու առօրյա ծախսերը: Կոբրենդինգային քարտատերերը կընդգրկվեն այս տարվա դեկտեմբերի վերջին մեկնարկվող արտոնությունների ծրագրում, որի շրջանակներում գործընկեր-կազմակերպությունների լայն ցանցում գնումներ կատարելիս կարող են բոնուսներ կուտակել և օգտվել զեղչերից:

Քարտերի վարկային գիծը բացվում է 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Հաճախորդին տրվում է նաև վարկի տոկոսադրույքի մեկ տոկոսային կետով իջեցման հնարավորություն, եթե քարտապանը երկրորդ տարում «Յունիբանկում» UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և հնարավորություն է տալիս կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել հաշված րոպեների ընթացքում:

Յունիբանկը քարտերի միջոցով տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար:2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---