Ադրբեջանը պարտավոր է հայ փախստականներին տալ հողի և այլ մասնավորեցված օբյեկտների 8 տոկոսը

PanARMENIAN.Net - «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հրապարակել է զեկույց` տալով ադրբեջահայությանը հասցված նյութական վնասների ամբողջական նկարագիրը`բացի մասնավոր վնասից անդրադառնանլով նաև պետական գույքի մասնավորեցման խնդրին:

Հայտնի է, որ Խորհրդային Միությունում հողը, ընդերքը, արտադրական հիմնարկները, գիտակրթական հաստատությունները համարվում էին համաժողովրդական սեփականություն և տնօրինվում էին պետության կողմից: ԽՍՀՄ փլուզումից հետո թե' Հայաստանում և թե' Ադրբեջանում տեղի ունեցավ համաժողովրդական կոչված սեփականության մասնավորեցման գործընթացը: Ադրբեջանահայ փախստականները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին արդեն իսկ վտարված էին Ադրբեջանից, Ադրբեջանում իրականացված մասնավորեցման գործընթացին չեն մասնակցել և չեն ստացել Ադրբեջանի` իրենց հասանելիք հողային և արտադրական ակտիվների մասնաբաժինը, որը, եթե հաշվի առնենք, որ հայությունը կազմում էր Ադրբեջանի բնակչության 8-10 տոկոսը, պետք է կազմեր առնվազն սեփականաշնորհվող գույքի և այլ ակտիվների մոտ 7-8 տոկոսը: Սա նշանակում է նաև, որ բացի ադրբեջանահայ փախստականներին հասցված ուղղակի նյութական վնասներից, Ադրբեջանը պարտավոր է նրանց տալ հողի և համաժողովրդական այլ կարգի սեփականության մասնավորեցման ենթարկված օբյեկտների մոտ 8 տոկոսը, կամ այդ գույքի արժեքը, դրա այժմյան շուկայան գնին համապատասան:

Նույն կարգով ադրբեջանահայութանը համապատասխան վճարումներ պիտի արվեն Ադրբեջանի չմասնավորեցված` պետական հաստատությունների եկամուտներից և մուտքերից, այդ թվում նաև Ադրբեջանի նավթային ֆոնդից: Ադրբեջանահայության նյութական ուղղակի և անուղղակի վնասների պարտադիր փոխահատուցման խնդիրը պետք է հաշվի առնեն նաև բոլոր այն օտարերկրյա և խառը կապիտալով ընկերությունները, որոնք Ադրբեջանի տարածքում իրականացնում են շահույթ հետապնդող գործունեություն, զբաղվում են նավթի և գազի արդյունահանմամբ և արտահանմամբ:

Առանձին խնդիր է նաև փախստական դարձած հայերի Ադրբեջանում թողած դրամական ավանդների վերադարձման կամ փոխհատուցման հարցը: Մեր ունեցած տվյալների համաձայն Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն օրենսդրորեն շրջանցել հայ փախստականների դրամական ավանդները փոխհատուցելու խնդիրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---