Ռուսական գրքի հաջորդ տունը կբացվի Արտաշատ քաղաքում

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի որոշմամբ Արտաշատում առաջիկայում կբացվի Ռուսական գրքի հաջորդ տունը: Դրա համար Արտաշատի կենտրոնում արդեն վարձակալվել է 330 քմ ընդհանուր մակերեսով 2-հարկանի տուն: Իր գործառնական հնարավորություններով խանութը կնմանվի երևանյանին:

Ամբողջ թափով ընթանում են Գյումրիում Ռուսական գրքի տան և Մոսկվայի կենտրոնում Հայկական գրքի տան բացման նախապատրաստական աշխատանքները: Ըստ ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, բոլոր տները մեկ համակարգ են կազմում, որը ևս մեկ ամուր կապ կստեղծի Ռուսաստանի ու Հայաստանի եղբայրական ժողովրդների միջև:

Արտաշատի Ռուսական գրքի տան բացումը նախանշված է ամանորյա տոների օրերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---