Սիլվա Համբարձումյանը գոհ է ՀՔԾ որոշումից, քանի որ Սուրիկ Խաչատրյանը զղջացել է

Սիլվա Համբարձումյանը գոհ է ՀՔԾ որոշումից, քանի որ Սուրիկ Խաչատրյանը զղջացել է

PanARMENIAN.Net - Գործարար Սիլվա Համբարձումյանը այնքանով է գոհ ՀՔԾ-ի կայացրած որոշումից, որքանով որ Սուրիկ Խաչատրյանի նման տղամարդը գրել է, թե զղջացել է իր արարքի համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ինքը՝ Սիլվա Համբարձումյանը՝ հավելելով, որ այժմ ինքն ունի ընդամները մեկ պահանջ Սյունիքի մարզպետից. «Ես Սյունիքի մարզպետի հետ ոչ մի հարաբերություն չեմ ունեցել և չեմ էլ ունենա։ Իսկ այս պատմությունը կավարտվի հավանաբար մինչև տարեվերջ, երբ ինձ կվերադարձնեն սարքս կամ կվճարեն 102 միլիոն դրամ փոխհատուցում»։

Անդրադառնալով Մարիոթ հյուրանոցային համալիրում տեղի ունեցած բուն դեպքին, բանախոսը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանն իրեն իրոք մի անգամ է հարվածել, քանի որ նրան խանգարել են. «Նա հարձակում գործեց, սակայն իմ ընկերուհին կանգնեց մեր մեջտեղում»։ Ինչ վերաբերում է դատաբժշկին դիմելուն, ապա Սիլվա Համբարձումյանը նշեց, որ ինքը չափազանց զբաղված «business woman» է, և նման քաշքշուկների համար ժամանակ չունի. «Գանայում պետք է գործարան բացեմ, և ժամանակ չունեմ գնալու, բացմանը մասնակցելու»։

Սիլվա Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը նշեց, որ ակնհայտ է՝ ՀՔԾ-ն երկար է աշխատել որոշմանը նման տեսք տալու համար. «Շատ վիճելի է մնում՝ մի ապտակը ծեծ է, թե ոչ։ Որոշումը կայացվել է երկու հիմքով՝ մեկ ապտակը ծեծ չէ և դեպքն ունի նվազ հասարակական կարևորություն»։ Ինչ վերաբերում է խնդրո առարկա սարքի համար փոխհատուցում ստանալուն, Սիլվա Համբարձումյանը նշեց. «Ոստիկանապետը փոխվել է, իսկ Ալիկ Սարգսյանն ու Սուրիկ Խաչատրյանը հավանաբար ընկերներ էին»։

4  15.12.11 - Սյունիքի մարզպետի կողմից ապտակված գործարար Սիլվա Համբարձումյանի ասուլիսը
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---