Հայաստանն ու Հունաստանը քննարկել են երկու եկրների միջև ռազմական համագործակցության հարցերը

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են երկու եկրների միջև ռազմական համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Խրիստոսին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվել 2012 թվականի ընթացքում պլանավորված միջոցառումները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---