Թուրքիան սպառնում է ետ կանչել դեսպանին Փարիզից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում

Թուրքիան սպառնում է ետ կանչել դեսպանին Փարիզից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում

PanARMENIAN.Net - Թուրքիան սպառնում է ետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին հավանություն տա 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:

«Կլինեն անուղղելի հետևանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում»,-հայտարարել է դեսպանատան մամլո քարտուղար Էնգին Սոլակօղլուն:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Ազգային ժողովում: Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Ազգային ժողովը կքվեարկի օրինագծի համար, որով նախատեսվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---