Բարոնուհի Քոքսը հուսով է, որ Բաքուն երբևէ կառուցողական մոտեցում կցուցաբերի Ղարաբաղի հարցում

Բարոնուհի Քոքսը հուսով է, որ Բաքուն երբևէ կառուցողական մոտեցում կցուցաբերի Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն ափսոսում է, որ Ադրբեջանը երբեմն ագրեսիա է դրսևորում, ինչպես նաև ավելացնում իր ռազմական ներուժը: «Հուսով եմ, որ Ադրբեջանը երբևէ կառաջնորդվի ավելի ռացիոնալ և կառուցողական մոտեցումներով, քանի որ շատ հաճախ նրանք մի բան են ասում, իսկ անում են բոլորովին այլ բան»,- ասել է նա դեկտեմբերի 15-ին Երևանում:

Միևնույն ժամանակ բարոնուհին դրական է գնահատել Հայաստանի դիրքորոշումը: «Պատրաստակամություն կա մեկ սեղանի շուրջ նստելու և բանակցելու այդ հիմնախնդրի կարգավորման շուրջ»,- ընդգծել է նա` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ընդ որում, Քոքսը հավելել է, որ հարգում է ղարաբաղյան ժողովրդի կարծիքը, նրա կամարտահայտումը, ինչպես նաև բանակցային գործընթացում ներգրավվելու իրավունքը:

4  15.12.11 - Բարոնուհի Քերոլայն Քոքսի ասուլիսը ՀՀ-ում գործարար միջավայրի մասին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---