Չարլզ Լոնսդեյլ. Ես տխրում եմ՝ հեռանալով Հայաստանից

Չարլզ Լոնսդեյլ. Ես տխրում եմ՝ հեռանալով Հայաստանից

PanARMENIAN.Net - «Ես տխրում եմ՝ հեռանալով Հայաստանից: Աշխատանքը Երևանում իմ կյանքի հետաքրքիր շրջաններից էր, ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական տեսակետից», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ իր տպավորություններն է կիսել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Այժմ ես բազում անձնական կապեր, ծանոթներ ու ընկերներ ունեմ Հայաստանում, ես կվերադառնամ այստեղ ժամանակ առ ժամանակ»,-նշել է նա:

Անդրադառնալով Ամանորին՝ Լոնսդեյլը նշել է, որ Նոր տարին ու Սուրբ ծնունդը նա մտադիր է անցկացնել Երևանում կնոջ և ընկերների հետ: «Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել այստեղ»,-ասել է նա:

Դեսպանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջ առողջություն, խաղաղ և հաջող նոր տարի:

Չարլզ Լոնսդեյլն իր առաքելությունը Հայաստանում ավարտում է 2012թ. հունվարին: Լոնսդեյլը կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---