IBM-ն անվանել է առաջիկա 5 տարում աշխարհում ամենասպասված 5 նորարարությունները

IBM-ն անվանել է առաջիկա 5 տարում աշխարհում ամենասպասված 5 նորարարությունները

PanARMENIAN.Net - Ամերիկայն IBM ընկերությունը լույս է ընծայել «Հաջորդ հինգը հինգից հետո» (Five in Five) ամենամյա ցուցակը, որտեղ ներկայացված են առաջիկա 5 տարում աշխարհում ամենասպասված 5 նորարարությունները: Այդ մասին հայտնում է IBM կայքը: Առաջին կանխատեսումը կապված է «կանաչ» էներգետիկայի հետ, ըստ IBM մասնագետների, առաջիկա 5 տարում գաջեթների, տների և նույնիսկ ամբողջ քաղաքների կենսագործունեության համար էլեկտրաէներգիա հնարավոր կլինի ստանալ մարդու կենսական գործունեության արդյունքում: Այսինքն, էներգառեսուրս կարող են ծառայել, օրինակ, մարմնի շարժումները, տանն օգտագործվող ջուրը և այլ վերականգնվող աղբյուրներ:

Հաջորդ նորարարությունը վերաբերում է կիբերանվտանգությանը՝ IBM-ը պնդում է, որ 2016թ. մարդկությունը կկարողանա առանց ծածկագրերի օգտվել տարբեր ռեսուրսներից: Արձանագրված տվյալներին կգա փոխարինելու մուլտիֆակտորային կենսաչափությունը: Օրինակ, մարդու ձայնի սկանավորումը կկարողանա փոխարինել անձնագիրը, իսկ մատի մատնահետքը կարող է որպես ծածկագիր ծառայել էլեկտրոնային փոստի համար: Ըստ փորձագետի, եզակի կենսաչափական սկանավորումը կարող է որոշել նույնականացման տվյալների գողության խնդիրը:

Առավել ակնկալվող նորարարությունն ըստ IBM վարկածի կարող է դառնալ «մտքերի ընթերցանությունը» կամ համակարգչի ու սմարթֆոնի կապն անմիջապես մարդու ուղեղի հետ: Դա թույլ կտա լուծումներ գտնել հոգեբուժության ասպարեզում:

Եվս մեկ ակնկալվող նորարարություն է թվային խզման կրճատումը շարժական սարքերի միջոցով: Շարժական լուծումները տեղեկատվության հասանելիություն կապահովեն երրորդ աշխարհի երկրների, ինչպես նաև հեռավոր տարածքների համար, թույլ տալով նաև օգտվել օնլայն առևտրից, էլեկտրոնայն կառավարությունից ու առողջապահությունից:

Եվ վերջապես, ամենասպասված նորարարություններից է վերլուծական տեխնոլոգիաների օպտիմալացումը, որի արդյունքում մարդը կստանա միայն իրեն հետաքրքրող տեղեկատվությունը:

Նախորդ տարի «Հաջորդ հինգը հինգից հետո» ցուցակում IBM նշել էր 3D շարժական սարքերը, ադապտիվ տրանսպորտային միջոցները, օդից լիցքավորվող ակումուլյատորային մարտկոցները, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին տեղեկատվության անընդհատ հավաքագրումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---