Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակները պատրաստ են աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի գիտական շրջանակները պատրաստ են երկու երկրների ներկայացուցիչների միջև բարձրացնել դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման հարցը: Այդ մասին դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Ինչպես հաղորդել է հայ տնտեսագետը, վերջերս ինքը մասնակցել էր Անկարայում տարածաշրջանային տնտեսական համաժողովին, որտեղ Հայաստանի միակ ներկայացուցիչն էր: «Հարաբերությունների շատ բարդ իրավիճակում քննարկվում էին տարածաշրջանային զարգացման հարցեր և դրանց ազդեցությունը Հայաստան-Թուրքիա երկխոսության և հարաբերությունների բարելավման վրա»,-ասել է նա: Այս առնչությանբ Թաթուլ Մանասերյանը հավելել է, որ Թուրքիայում կան առաջադեմ մտածողությամբ մարդիկ, ովքեր հակված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: «Պայմանավորվածություն է ձեռքբերվել հաջորդ համարժեք համաժողովն անցկացնել 2012թ Հայաստանում»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |