Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է. նավթի սակագներն աճում են

Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է. նավթի սակագներն աճում են

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային սակագներն աճում են անցյալ շաբաթ ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարների ծավալների փոփոխման վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) դրական տվյալների ֆոնին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այսպես, ամերիկյան թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսի արժեքը հասել է 97,8 դոլարի մեկ բարրելի դիմաց, իսկ հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսի արժեքը` 107 դոլարի մեկ բարրելի դիմաց:

«Տնտեսական տվյալները մատնանշում են համաշխարհային տնտեսության հեռանկարների բարելավումը և արդյունքում նավթի սակագների ամրապնդման են հանգեցնում»,- գտնում է CMC Markets Asia Pacific Pty. շուկայական մարտավար Մայքլ Մակքարթին:

API հաղորդել է, որ ԱՄՆ-ում նավթի պաշարներն անցյալ շաբաթվա ընթացքում կրճատվել են 4,57 միլիոն բարրելով` հասնելով վերջին երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակին: Այժմ առքուվաճառքի մասնակիցներն ակնկալում են, որ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը կհաղորդի մեկ շաբաթվա ընթացքում երկրում նավթի պաշարների նվազման մասին 2 միլիոն բարրելով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---