Լույս է տեսել ազգային կինոկենտրոնի «Կինոաշխարհ» ամսաթերթը

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Կինոաշխարհ» ամսաթերթի շնորհանդեսը: Այն տպագրվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով: Թերթի գլխավոր խմբագիր Անահիտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ թերթի նպատակն է կինոսերներին ներկայացնել կինոյի վերաբրյալ ընթացիկ նորությունները, ինչպես նաև ստեղծել միջավայր կինոսիրողների և կինոգործիչների համար: Թե ինչքանով դա կհաջողվի անել, Հարությունյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այն լինելու է ճանաչողական, և կպատմի անձանց և երևութների մասին: Խմբագիրը հատուկ նշեց նաև 60-ականների կինոգործիչնրի սերնդին, ովքեր երազում էին ստեղծագործել անկախության պայմաններում, բայց անկախությունից հետո նրանք հավուր պատշաճի չեն ներկայացվել: Թերթի միջոցով կլրացվի այդ բացը:

Թերթը լույս տեսնլու ամեն ամիս, 1000օրինակով: Այն ունի 12 էջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---