Հայտնի դարձան «Արձակ 2011» պատմվածքի մրցույթի հաղթողները

Հայտնի դարձան «Արձակ 2011» պատմվածքի մրցույթի հաղթողները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ «Անտարես» մեդիա հոլդինգի նախաձեռնած «Արձակ 2011» լավագույն պատմվածքի մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը

Մրցույթին ներկայացված 121 պատմվածքից եզրափակիչ փուլ անցած 19 պատմվածք, որոնք տպագրվեցին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ 500 տպաքանակով:

Ժյուրիի քվեարկության արդյունքում մրցանակային 3 տեղերը զբաղեցրեցին Հրաչյա Սարիբեկյանը «Ապորիա» ստեղծագործությամբ, Արմեն Օհանյանը՝ «Կիկոսի վերադարձը» աշխատանքով և Հովհաննես Երանյանը «Զավակս» երկով, ովքեր ընկերության կողմից ստացան դիպլոմներ և համապատասխանաբար 300.000, 100.000, 50.000 դրամ դրամական մրցանակներ:

«Անտարես» հրատարակչությունը ժանրային նորարարության համար հատուկ մրցանակ հանձնեց «Գաբրիել» պատմվածքի հեղինակ Մհեր Մանուկյանին: Բացի 3 մրցանակային տեղերից, առանձին հեղինակներին մրցանակներ հանձնեցին նաև մրցույթի հովանավոր «Հարավկովկասյան երկաթուղի», «ՌԵՍՈ», «Բանկերի միություն», «Դոկտոր Լազեր», «U!Com», «Խնկո-Ապեր» գրադարան, «1Print» գրախանութ, «Գրանիշ» գրական ակումբ, «1-ին գրական գործակալություն» ընկերությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---