Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայում տիրող հիստերիան վկայում է, որ օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է![]() 22 դեկտեմբերի 2011 - 11:21 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ այս պահի դրությամբ իրադարձությունները Ֆրանսիայում զարգանում են այնպես, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը շատ մեծ է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, օրինագծի ընդունումը հնարավոր է նաև այն պատճառով, որ օրինագծին սատարում է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: «Բացի այդ, չի կարելի չնշել, որ Ֆրանսիան շարունակում է անտեսել Թուրքիայի սպառնալիքները»,-ասել է հայ փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիայում տիրող հիստերիան վկայում է, որ օրինագծի ընդունման հավանականությունը շատ մեծ է: «Եթե օրինագիծն ընդունվի, Ֆրանսիայի նախագահը պետք է վավերացնի այն, կարծում եմ, մինչ այդ նա Թուրքիային ևս մեկ շանս կտա կարգավորելու համար հարաբերությունները Հայաստանի հետ»,-ասել է Մելքոնյանը՝ նշելով, որ եթե Անկարան չօգտվի այդ շանսից, ապա Սարկոզին կվավերացնի օրինագիծը: Նա նշել է, որ եթե օրինագիծը չընդունվի, դա հերթական հիասթափությունը կլինի հայ ժողովրդի համար: «Կարելի է ակնկալել, որ այդ դեպքում Թուրքիան կհայտարարի, որ քվեարկությունը ձախողվեց նրա դիվանագիտության շնորհիվ»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը: Փորձագետը նշել է նաև, որ օրինագծի ընդունումը բարոյական հարց է: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»: ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |