Ռիչարդ Կիրակոսյան. 2011թ. հայ դիվանագիտությունն առաջին անգամ պատմության մեջ թուրքականից ուժեղ գտնվեց

Ռիչարդ Կիրակոսյան. 2011թ. հայ դիվանագիտությունն առաջին անգամ պատմության մեջ թուրքականից ուժեղ գտնվեց

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ էր, քան նախորդ տարիներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: «Վերջին տարում Հայաստանն արեց շատ ավելին, քան վերջին մի քանի տարում»,-հայտարարել է նա, մասնավորապես, նշելով հայ-թուրքական հարաբերությունները: «Հայկական դիվանագիտությունն առաջին անգամ պատմության մեջ թուրքականից ուժեղ գտնվեց»,-հայտարարել է նա:

Ըստ նրա, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպան կիսում են Հայաստանի դիրքորոշումն ու համաշխարհային հանրության ճնշումն ուղղված է Թուրքիայի դեմ, որին մեղադրում են հայ-թուրքական արձանագրությունները ձախողելու մեջ: Կիրակոսյանը չի բացառել, որ 2012թ. Թուրքիան կարող է վերադառնալ արձանագրություններին, նշելով, որ Թուրքիան արդեն իսկ վճարում է Հայաստանի հետ անկեղծ չլինելու համար: Այդ գինը Թուրքիան զգաց երեկ, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց օրինագիծը, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Թուրքիան արդեն հետ է կանչել դեսպանին Փարիզից:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղաբնակներ են զոհվել»:

ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---