ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Այսօր կայացավ հեռախոսազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլի միջեւ: Խստագույնս դատապարտելով Թուրքիայում իրագործված ահաբեկչական գործողությունները որպես ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք` Վ. Օսկանյանը ցավակցություն հայտնեց մարդկային զոհերի կապակցությամբ: Ա. Գյուլը նշեց, որ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է միջազգային համագործակցություն եւ տեղեկացրեց պայթյունների կապակցությամբ հարուցված հետաքննության ընթացքի մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---