Մանկատների սաները դիտեցին «Ոսկե քաղաք» ամանորյա ներկայացումը

Մանկատների սաները դիտեցին «Ոսկե քաղաք» ամանորյա ներկայացումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին «Մարի Իզմիրյան» և «Զատիկ» մանկատների 80 սաներ այցելեցին Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն` դիտելու Հ. Թումանյանի «Ոսկե քաղաք» ամանորյա ներկայացումը: Այն իրականացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» երիտասարդական - քրիստոնեական ծրագրին մասնակող երիտասարդների նախաձեռնությամբ:

Մանկատան սաներին դիմավորեցին փուչիկներով զարդարված ավտոբուսները, իսկ թատրոնի մոտ` Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նախաձեռնության ղեկավարների խոսքերով մանկատան սաներին նվիրած այդ գեղեցիկ օրն ապացուցում է, որ երիտասարդությունն անտարբեր չէ իր երկրի, հասարակության և հատկապես նրա խոցելի շերտերի, այդ թվում և մանկատան սաների նկատմամբ:

«Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների և երիտասարդների ջանքերով: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպում են հոգևորականների հետ, զրույցներ ու քննարկումներ ծավալում իրենց հուզող արդի խնդիրների շուրջ, ծանոթանում են հայ եկեղեցու դավանանքին և ավանդույթներին: Հաճախակի կազմակերպվում են նաև ուխտագնացություններ և սոցիալական տարբեր միջոցառումներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---