«Ֆերմերների տարածքը» դարձել է «Համադասարանցիների» 2011-ի ամենաճանաչված խաղը![]() 26 դեկտեմբերի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի «Ֆերմերների տարածքը» խաղը գլխավորում է 2011-ի ամենաճանաչված խաղերի վարկանշային ցուցակը 17 միլիոն օգտագործողներով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Այս նույն վարկանշային ցուցակի երկրորդ տեղում է «Մեգապոլիս» խաղը 13.8 միլիոն խաղացողներով, որին էլ հաջորդում են «Իմացիր ճշմարտությունը քո մասին», «Բացիկներ» և «Նոր հողեր» խաղերը՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 12,3 միլիոն, 10,4 միլիոն և 10,9 միլիոն օգտագործողներով: Հետաքրքիրն այն է, որ այս խաղերից ամենաշահութաբերը համարվել է «Նոր հողեր» ("Новые земли") խաղը: «Համադասարանցիներ»-ի ղեկավարությունը չի նշում, թե որքան է կազմել այս խաղից շահույթը, սակայն տեղեկացնում է, որ շահութաբեր խաղերի ցուցակում են նաև «Պատերազմի կանոնները-ատոմային ռազմավարություն» խաղը, «Մեգապոլիս»-ը, «Ֆերմերների տարածքը» և «Աշխարհի պոկեր ակումբը»: «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը նշել է, որ Ֆերմերների խաղը ճանաչված է նաև «Мой мир» սոցիալական ցանցում: Այս երկու սոցիալական ցանցերը պատկանում են Mail.Ru Խումբ հոլդինգին, որը նաև հանդիսանում է Vkontakte սոցիալական ցանցի բաժնեմասի 30%-ի սեփականատերը: LiveInternet-ի տվյալներում 2011-ի օգոստոսի տվյալներով «Համադասարանցիներում» կա ավելի քան 20 միլիոն օգտագործող: Դե իսկ խաղերը սոցիալական ցանցում գործում են 2010-ի ապրիլից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |