2012-ին Թուրքիան կարող է վերադառնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացին, գտնում է հայ փորձագետը27 դեկտեմբերի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականին Թուրքիան կարող է վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ բոլոր մնացած մարտահրավերներն ավելի բարդ են: Անդրադառնալով 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրություններին` հայ փորձագետն ասել է, որ այսօր այդ փաստաթղթերն իրենցից որևէ քաղաքական արժեք չեն ներկայացնում, և դրանք կարելի է «մեռած» համարել: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ Անկարայի ռազմավարությունը կայանում է ոչ թե Արձանագրությունների վավերացման, այլ դրանց կետերի իրականացման մեջ: Ընդ որում` հայ փորձագետը նկատել է, որ Թուրքիան պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերադառնա անկեղծ դրդապատճառներով, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության և դրա վերաբերյալ ընդունված բանաձևերի պատճառով: Ռիչարդ Կիրակոսյանը նկատել է նաև, որ Հայաստանի դիրքերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալիորեն ուժեղացել են: Նրա խոսքով` ի տարբերություն Անկարայի, Երևանն արեց ամեն ինչ, որպեսզի ցույց տա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իր անկեղծ ցանկությունը: Թուրքիան շարունակում է երկարաձգել Արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին` հայտարարելով, որ Անկարան պատրաստ չէ շարունակել մեկնարկած գործընթացը: 2011թ. օգոստոսին Հայ-թուրքական արձանագրությունները, կանոնադրության համաձայն, դուրս էին բերվել Թուրքիայի Մեծ ազգային ժողովի օրակարգից, քանի որ չէին դիտարկվել առաջին համագումարի ընթացքում: Հոկտեմբերին Թուրքիայի վարչապետը փաստաթղթերը վերադարձրեց խորհրդարանի օրակարգ, սակայն դրանց վավերացման ժամկետները դեռևս որոշված չեն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |