Թուրք լրագրողը կոչ է արել Էրդողանին քաղաքացիություն տրամադրել 70 հազար ապօրինի հայ ներգաղթյալներին

Թուրք լրագրողը կոչ է արել Էրդողանին քաղաքացիություն տրամադրել 70 հազար ապօրինի հայ ներգաղթյալներին

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք հրապարակախոս Մեհմեդ Ալի Բիրանդը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վավերացնել արձանագրությունները, որ ստորագրվել են Անկարայի ու Երևանի միջև Ցյուրիխում, գրում է «Հյուրիեթը»:

Ըստ Բիրանդի, Թուրքիան չպետք է Ադրբեջանի շահերին զոհ գնար, քանի որ Արևմուտքը միշտ «շանտաժի է ենթարկում Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»:

«Մեր ադրբեջանցի բարեկամների պատճառով մենք նահանջեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, սակայն, զուր»,-գտնում է Մեհմեդ Ալի Բիրանդը:

Ավելին, արձանագրություններն անհրաժեշտ է վավերացնել, եթե Թուրքիան չի ցանկանում կրկին պատերազմել չորս ճակատով և վերջնականապես փչացնել հարաբերություններն Արևմուտքի հետ:

Բիրանդը նաև քննադատել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը 70 հազար հայ ապօրինի ներգաղթյալների հանդեպ: «Մենք չպետք է նրանց դուրս անենք, հակառաը պետք է նրանց ապահովենք աշխատանքով ու քաղաքացիություն տրամադրենք նրանց»,-ամփոփել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---