Երևանում անցել է «ՀԿԵ» ընկերության «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությունը: Մասնակիցներին ողջունեցին ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն ու Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը: Ինչպես հաղորդեց Վ.Դավթյանը, ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինի որոշմամբ նման առաջնությունները կլինեն ամենամյա, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությումը:

Առաջնությանը հրավիրված էին նաև գիտակները` «Հայ գիտակների ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը և գիտակ Հայկ Խալաթյանը: Ասոցիացիայի նախագահը դրական գնահատեց նման առաջնության անցկացումը ՀԿԵ-ում և հայտնեց գիտակ-երկաթուղայինների հետ համագործակցության պատրաստակամությունը:

ՀԿԵ ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությանը մասնակցեցին ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 10-ից ավել երիտասարդական թիմեր: Իսկ հաղթանակը տոնեց Կառավարման և հաղորդակցությունների ծառայության թիմը:

Առաջնությունը կազմակերպեց Ընկերության Երիտասարդական խորհրդի կողմից՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվութունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքների ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---