Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունների ծավալը

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունների  ծավալը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն հանդես գալ ֆակտորինգային գործառնությունների շուկայում: Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով ֆակտորինգային գործառնությունների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը ավելի քան 65 %-ով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Մեկ տարուց ավել է, ինչ Ամերիաբանկը ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ, համաձայն որի Բանկը ձեռք բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը:

Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով դասական ֆակտորինգային գործարքների ծավալը կազմել է ավելի քան 400 մլն ՀՀ դրամ, որը Բանկի ֆակտորինգի ընդհանուր պորտֆելի 29%-ն է:

Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 30.11.11թ. դրությամբ 200 մլն ՀՀ դրամ է, որը կազմում է ընդհանուր ֆակտորինգի պորտֆելի ավելի քան 14%-ը:

Ըստ նախնական հաշվարկների Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 2011թ. արդյունքներով կգերազանցի 2010թ. ցուցանիշն ավելի քան 80 %-ով` և կկազմի շուրջ 2,0 մլրդ ՀՀ դրամ:

Ամերիաբանկը 2012թ. ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների մասով` ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ֆակտորինգի տեսականին և զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները. միաժամանակ համալրվելու է ֆինանսավորվող ոլորտների ցանկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---