Lenovo-ն ներկայացրել է Android 4.0-ով աշխատող առաջին Smart հեռուստացույցը![]() 9 հունվարի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - CES 2012 (Սպառողների էլեկտրոնային ցուցահանդես) միջազգային ցուցահանդեսի նախնական ցուցադրությունների ժամանակ Lenovo ընկերությունը ներկայացրել է աշխարհի առաջին Smart հեռուստացույցը, որն աշխատում է Android 4.0 տարբերակով։ Հեռուստացույցի անվանումն է Lenovo K91։ Այս մասին հաղորդում է i4u.com-ը։Lenovo K91 հեռուստացույցի անկյունագիծը 55 դյույմ է։ Այն աշխատում է երկակի պրոցեսորով, հագեցած է 3D FPR տեխնոլոգիայով։ Ունի VOD, ինտերնետ ծրագրերի հնարավորթյուն և ավանդական հեռուստածրագրեր։ Lenovo K91-ի համար հնարավոր է ներբեռնել հազարավոր ծրագրեր Android Market-ից և Lenovo Store-ից։ Մի շարք հավելյալ տեխնոլոգիաները, ինչպիսիք են ձայնային կառավարումը, ձայնի ճանաչումը, թույլ են տալիս օգտագործողներին ձայնի միջոցով կառավարել հեռուստացույցը։ Հեռուստացույցը հագեցած է 5 մեգապիքսել վեբ-տեսախցիկով։ Բացի դրանից օգտագործողները հնարավորություն կունենան օգտվել Lenovo-ի ամպային ծառայություններից և այնտեղից մշտապես լսել սիրելի երգերը և դիտել տեսանյութերը, կիսել սեփական ֆայլերը թե՛ հեռուստացույցում, թե՛ սմարթֆոնում և թե՛ պլանշետում։ Անգամ հնարավոր է հեռակառավարել հեռուստացույցը սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով։ Lenovo K91 վաճառքի կհանվի սկզբից Չինաստանում, ապա որոշ ժամանակ անց նաև ողջ աշխարհում։ CES 2012 միջազգային ցուցահանդեսը անցկացվելու է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախնական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |